Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

«Ցանկանում եմ համբուրել Էրդողանի ձեռքը՝ տրամադրած օգնության համար». Թուրք դեռահաս

«Ցանկանում եմ համբուրել Էրդողանի ձեռքը՝ տրամադրած օգնության համար». Թուրք դեռահաս
27.09.2018 | 18:43

Թուրքական Daily Sabah-ը գրում է, որ Թուրքիա է վերադարձել դեռահաս Ումութ Ալի Օզմանը, որը երկու ամիս առաջ անցել էր Հայաստանի սահմանը:


Օզմանը, Թուրքիա վերադառնալուն պես, համբուրել է հայրենի հողն ու շնորհակալություն հայտնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

«Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ ներդրում է ունեցել իմ ազատ արձակման հարցում: Ես ցանկանում եմ հանդիպել նրա հետ և համբուրել նրա ձեռքը»,- ասել է դեռահասն՝ ավելացնելով, որ հայկական բանտում նրա հետ լավ են վարվել և ազգային հիմքով խտրականություն չեն դրսևորել:


Նշենք, որ թուրք դեռահասը սահմանն անցնելը բացատրել է հետաքրքրասիրությամբ, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմանի խափանման միջոցը փոխվել էր, ու նա ազատ էր արձակվել կալանքից:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2484

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ